Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-01-01_10-21-50
A A
Պաշտոնական

Մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 1-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 
 
Թթուջուր-Նավուր  ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։
 
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։