Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Առողջապահության նախարարը պոլիկլինիկաներում ծանոթացել է ապահովագրությանն առնչվող խնդիրներին (տեսանյութ)

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել պոլիկլինիկաներում՝ տեղում ծանոթանալով առողջության ապահովագրությանն առնչվող խնդիրներին։ Շրջայցի տեսանյութը հրապարակվել է նախարարի «Ֆեյսբուք»-ի էջում:

«Բարձր եմ գնահատում առաջնային օղակի բուժաշխատողների ամենօրյա նվիրված աշխատանքը ու վերահաստատում` ապահովագրության ներդրմամբ էլ ավելի է բարձրանում նրանց մասնագիտական դերն ու առաքելությունը` յուրաքանչյուր պացիենտի առողջության պահպանման ու վերականգնման գործում»,- գրել է նախարարը:

Հայաստանում ներդրված Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է 2026 թվականի հունվարի 1-ից: