Բացել լրահոսը Փակել լրահոսը
000026_1754571805_730709_big
A A
Քաղաքականություն

Կկայանա Պուտին-Ուիթքոֆ հերթական հանդիպումը

Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆն ու Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները վաղը կայցելեն Մոսկվա, որտեղ նախագահ Պուտինի հետ կքննարկեն Ուկրաինական խաղաղության ծրագիրը:

Ուիթքոֆի CNBC-ին ասել է, որ հանդիպման առաջարկը ռուսական կողմինն է։ «Կարծում եմ, որ դա նրանց կողմից շատ խոսուն քայլ է», - ընդգծել է ամերիկացի բանագնացը և վստահեցրել, որ վերջին երկու ամսում մեծ առաջընթաց է գրանցվել ամերիկյան պլանի շուրջ:

«Մենք բոլորին ավելի ենք մոտեցնում... հուսով ենք՝ շուտով լավ բան կունենանք հայտարարելու: Ինչ վերաբերում է մեր 20-կետանոց խաղաղության ծրագրին, մենք այն մշակում և ներդաշնակեցնում ենք, և կարծում եմ, որ հիմա հասել ենք տարածքային հարցերին, որն ամենադժվար հարցն է», - նշել է նա:

«Կարծում եմ, որ դրա հետ կապված մի քանի շատ, շատ լավ գաղափարներ ունենք: Եվ հուսով եմ՝ կկարողանանք որոշակի առաջընթաց գրանցել այդ հարցում», - ասել է Ուիթքոֆը:

Հարցին, թե արդյոք հավատում է, որ Պուտինը կգա համաձայնության՝ Ուկրաինայում գրեթե չորս տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու համար, Ուիթքոֆը պատասխանել է. - «Այո»։