Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եվրոպական խորհրդարան
A A
Քաղաքականություն Մշակույթ

Ստրասբուրգում կտեղադրվի Հայոց այբուբենի քանդակը

ԺԵվրոպայի խորհրդարանի նախագահի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Ֆրանսիայի Հանրապետության քաղաք Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում հայոց այբուբենի հուշարձանը տեղադրելու համար։ Սակայն քանդակի ձեռքբերման անհրաժեշտ գումարը ՀՀ ԱԺ-ն չունի:

ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի պետական բյուջեով համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չեն: Ուստի կառավարության նիստում ընդգրկված նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան վերաբաշխում եւ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։

Գեղարվեստական Քանդակի արժեքը 16 մլն դրամ է եւ կանխավճարի չափ է սահմանվել 60 տոկոս, որը քանդակի նախապատրաստման աշխատանքների համար անհրաժեշտ  գումարն է:

Ի դեպ, եթե 2026 թ ՀՀ ԱԺ-ին հատկացված ընդհանուր միջոցներից համապատասխան տնտեսումներ լինեն, հատկացված ֆինանսական միջոցները կվերադարձվեն ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: