Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթանակ տարավ Չեխիայի ընտրանու նկատմամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտզալի հավաքականը դուրս է եկել Եվրո-2026-ի քառորդ եզրափակիչ
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը, պատմության մեջ առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը, դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Եվրո-2026-ի երկրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականը մրցեց Չեխիայի թիմի հետ։ Առաջին խաղակեսում մեր թիմը խփեց երեք գոլ․ աչքի ընկան Սանոսյանը, Խռոմիխը, իսկ Կուդելկան դարձավ ինքնագոլի հեղինակ։ Չեխիայից Դրոզդը կարողացավ մեկ գնդակ խփել:
Երկրորդ խաղակեսում Պետրոսովը և Խռոմիխը ավելացրին Հայաստանի հավաքականի առավելությունը։ Չեխերը կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն չկարողացան խուսափել պարտությունից։ Վերջնական հաշիվը՝ Հայաստան - Չեխիա 5:4։
Խմբային փուլի վերջին հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի հունվարի 28-ին՝ Լիտվայի դեմ։ Նախկինում Հայաստանը հաղթել էր Ուկրաինային՝ 2:1 հաշվով։ Այս պահի դրությամբ մեր թիմը ունի 6 միավոր և գլխավորում է B խմբի աղյուսակը։
Հայաստանը արդեն ապահովել է իր մասնակցությունը Եվրո-2026-ի քառորդ եզրափակչում։