Բացել լրահոսը Փակել լրահոսը
f5022d56-8be8-41d8-9132-1e3873022108
A A
Պաշտոնական

Արգելափակումից դուրս է բերվել 113 տրանսպորտային միջոց

Փետրվարի 3-ի ժամը 08։00-ից մինչև փետրվարի 6-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և 219 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: