Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան հրապարակից Տիգրան Մեծի պողոտա երթևեկել է բարձր արագությամբ և չկարողանալով կառավարել՝ շրջվել (տեսանյութ)

Փետրվարի 6-ին՝ ժամը 08․02-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կառավարության շենքի մոտ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել վթար։
 
Դեպքի վայր մեկնած պարեկային ծառայողները պարզել են, որ ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենան Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծի պողոտա երթևեկել է բարձր արագությամբ և չկարողանալով կառավարել՝ բախվել է կայանված ավտոմեքենային, այնուհետև բետոնե եզրաքարին և շրջվել։ 38-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում։