A
A
Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռ․ Քոչարյանի դեմ․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից։
Ըստ հայցի՝ Ալեն Սիմոնյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ռոբերտ Քոչարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 1 մլն․ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։
Ալեն Սիմոնյանը պահանջել է նաև Ռոբերտ Քոչարյանից հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուր 530 000 ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար: