Բացել լրահոսը Փակել լրահոսը
632565483_1291926892960660_3474186972678449266_n
A A
Պաշտոնական

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր, իսկ մեքենայում թմրամիջոց կար. Տավուշի պարեկների բացահայտումը

Տավուշի մարզի պարեկները փետրվարի 10-ին՝ ժամը 23.35-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Վերոնայի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդի վարած «Մերսեդես» մակնիշի մեքենան:

Ստուգմամբ պարզվել է, որ ավտոմեքենայի վրա տեղադրված ռուսական հաշվառման համարանիշը չի համապատասխանում ավտոմեքենայի նույնականացման համարին, իսկ վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը եղել է ակնհայտ կեղծ: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նույն զանգվածով փաթեթ: Վարորդը հայտնել է, որ փաթեթում և կաթուցիչում մարիխուանա տեսակի թմրամիջոց է: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:

«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն: