ՔՊ - ն կառավարությունից գումար կստանա.520 մլն 733 դրամ կհատկացվի կուսակցություններին
Աջակցիր «Ա1+»-ին2021 թ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած եւ սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններն եւ կուսակցությունների դաշինքներն աջակցություն կստանան:
Նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում: Կառավարությունը բյուջեից ընդհանուր առմամբ կհատկացնի 520մլն 733 հազար դրամ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կհատկացվի 268,309, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 մլն 758, «Բարգավաճ Հայաստան»-ին ՝50 մլն 444, իսկ «Հայաստան» դաշինքին 163 մլն 221 հազար դրամ:
Կուսակցությունների մասին օրենքի համաձայն՝ պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր ուժերի ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների առնվազն երեք տոկոսը: Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից: