Նարեկ Կարապետյանը շնորհավորել է եզդիներին Սուրբ Նաբիի տոնի առթիվ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Սուրբ Նաբիի տոնի կապակցությամբ։
«Սիրելի ներկայացուցիչներ, այսօր ցանկանում եմ ձեզ շնորհավորել և մաղթել, որպեսզի այս տոնի համերաշխության ու սիրո խորհուրդը իրագործվի ձեր ընտանիքներում։
Այսօր բոլոր գժտված մարդիկ պետք է հաշտվեն, և կարծում եմ՝ մենք բոլորս սովորելու բան ունենք այս տոնի խորհրդից։ Հետաքրքիր զուգահեռ կա նաև Սուրբ Նաբիի և քրիստոնեական Սուրբ Սարգսի միջև․ եզդի չամուսնացած ներկայացուցիչները ուտում են աղի բլիթ՝ ակնկալիքով տեսնելու իրենց ապագա ամուսիններին կամ կանանց, իսկ հայերը երկու շաբաթ առաջ նշել են Սուրբ Սարգսի տոնը՝ նույն խորհրդով։
Սա վկայում է մեր ժողովուրդների հազարամյա բարեկամության և ընդհանուր հայրենիքում ապրելու մասին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և ցանկանում, որ դուք ապրեք ուժեղ և արդար Հայաստանում, որը մենք բոլորս պետք է միասին կառուցենք»։