Բացել լրահոսը Փակել լրահոսը
25b8e4cd-2e23-48b3-b8f9-3e90055b37b8
A A
Քաղաքականություն Գլխավոր

Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 1.2 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Ø 26 անշարժ գույք.

Ø 7 տրանսպորտային միջոց.

Ø 5 իրավաբանական անձանցում մասնակցություն.

Ø 893 միլիոն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

Ø 276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։