Բացել լրահոսը Փակել լրահոսը
58888886
A A
Հասարակություն

Զոդի կամրջի մոտ «BMW»-ն բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու 51 կմ հատվածում՝ Զոդի կամրջի մոտ, «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։