Բացել լրահոսը Փակել լրահոսը
558258423_1290135822910884_5839988680759252912_n
A A
Պաշտոնական

Սամվել Կարապետյանի հաղթանակի դեպքում կվերականգնվի ամբողջ հայության միաբանությունը․ Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է հարցին, թե ի՞նչ արձագանքի է արժանացել փետրվարի 27-ին ընդդիմության պառակտվածության մասին լրագրողի հարցին տված իր պատասխանը։
 
«Արձագանքն, ի զարմանս ինձ, ավելին էր, քան ես սպասում էի։ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։
 
Վստահաբար կարելի է հավաստել, որ իր հաղթանակի պարագայում նա չի հրաժարվի Հայաստանի և այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը ավելի ևս կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները:
 
Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա նաև պետության կողմից եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական և ազգադավ արշավը, ինչը հաստատաբար կվերականգնի ամբողջ հայության միաբանությունը»,- ասել է նա։