Բացել լրահոսը Փակել լրահոսը
645929047_1216191630682102_6706774330525701029_n
A A
Տնտեսություն Պաշտոնական Հասարակություն

Զեղծարարները ներկայանում են ԿԲ անունից

Վերջին շրջանում արձանագրված զեղծարարական սխեմաներում գումարներ հափշտակելու նպատակով անհայտ անձինք ներկայացել են ԿԲ անունից և կեղծ նամակների ու հեռախոսազանգերի միջոցով փորձել են համոզել քաղաքացիներին իրենց միջոցները փոխանցել այլ հաշիվների, հայտնում է Կենտրոնական բանկը:

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում:

Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ: