A
A
1-ամյա երեխայի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքով ոչ կենսաբանական մոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ
Աջակցիր «Ա1+»-ին1-ամյա երեխայի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ոչ կենսաբանական մոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձը անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ) և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ)։
Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից։