Հորմուզի նեղուցը փակվել է, Թրամփը խորհրդակցություն է անցկացրել
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակվում է, և այդ միջոցառումն ուժի մեջ է մտնում այսօր երեկոյից։
Նրանց հաղորդագրության համաձայն՝ հրադադարի խախտման պատճառով ամերիկյան կողմը չի հանել իրանական նավերի և նավահանգիստների ծովային շրջափակումը։ Այսպիսով՝ Հորմուզի նեղուցը փակվելու է մինչև այս շրջափակման չեղարկումը։
Իրանի ռազմածովային ուժերը նախազգուշացրել են, որ ոչ մի նավի թույլատրված չէ լքել Պարսից ծոցի և Օմանի ծովի տարածքները, իսկ Հորմուզի նեղուցին մոտենալը կհամարվի թշնամու հետ համագործակցություն։ Խախտող նավերը ենթարկվելու են հարձակման։
Ամերիկյան լրատվամիրոցների տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի և Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ։