Ռոբերտ Էլիբեկյանը դառնում է 85 տարեկան․ Ֆիլմ՝ «Ա1+»-ի արխիվից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն այսօր նշում է իր 85-ամյակը։
Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թվականին Թբիլիսիում։ Նա հայկական կերպարվեստի ինքնատիպ ներկայացուցիչներից է՝ հայտնի իր գունային վառ լուծումներով, թատերական մտածողությամբ և յուրահատուկ գեղարվեստական լեզվով։
Էլիբեկյանի ստեղծագործությունները ներկայացվել են բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներում՝ Հայաստանում և արտերկրում, իսկ նրա արվեստը վաղուց դարձել է հայկական մշակութային ժառանգության կարևոր մաս։
«Ա1+»-ը իր արխիվից ներկայացնում է «Կտավը» հաղորդաշարի՝ նկարչին նվիրված թողարկումը, որը նկարահանվել է 10 տարի առաջ ։
Շնորհավորում ենք վարպետին՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական նոր բարձունքներ և երկար տարիների շարունակական ներկայություն հայկական մշակութային կյանքում։