Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սպենդարյան, նկար
A A
Մշակույթ

Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է

 

Այսօր հայ դասական երաժշտության մեծ գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է: Կոմպոզիտորի աճյունն ամփոփված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում:

Կոմպոզիտորի հիշատակի օրը նրա շիրիմի մոտ տեղի է ունեցել խնկարկման և ծաղկեդրման արարողություն: Միջոցառմանը ներկա են եղել անվանի մշակութային գործիչներ, արվեստագետներ, երաժշտաոլորտի ներկայացուցիչներ, անվանի կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ:

Հայտնի կոմպոզիտորի հիշատակին նվիրված միջոցառումն այս տարի ևս կազմակերպել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի նշմամբ՝ այս տարի Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն առանձնացել է բացառիկ երաժշտական իրադարձությամբ․ «98 տարի անց կրկին հնչել է կոմպոզիտոր Լևոն Խոջա-Էյնաթյանի «Թաղման երգը»։ Ստեղծագործությունը գրվել է 1928 թվականին՝ նվիրված անմոռանալի ուսուցիչ Ա. Սպենդիարյանի պայծառ հիշատակին»։ Ստեղծագործությունը կատարել է «Վասիլի Կանդինսկի» քառյակը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ