Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Միլանի «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի գավաթակիր, Հենրիխ Մխիթարյանը նվաճեց 28-րդ տիտղոսը (տեսանյութ)

Միլանի «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի ֆուտբոլի գավաթակիր՝ եզրափակչում 2:0 հաշվով հաղթելով հռոմեական «Լացիո»-ին։

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած հանդիպման ընթացքում միլանյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, իսկ մեկ անգամ էլ սեփական դարպասն ուղարկեց «Լացիո»-ի պաշտպան Ադամ Մարուշիչը։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից և խաղադաշտ դուրս եկավ 68-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո Մխիթարյանը կարիերայում նվաճեց արդեն 28-րդ տիտղոսը։ «Ինտեր»-ն էլ իր պատմության ընթացքում 10-րդ անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր՝ այս մրցաշրջանում ձևակերպելով նաև «ոսկե դուբլ»․ ավելի վաղ ակումբը վաղաժամ հաղթել էր Ա Սերիայում։