Ո՞վ է առաջատարը՝ «GALLUP International Association» հայաստանյան գրասենյակի տվյալներով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի,ապա ըստ «Gallup International Association»-ի հայաստանյան գրասենյակի՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը կհավաքեր ձայների 32․4 տոկոսը։
Ըստ նույն հարցման՝ ընտրություններում 46․6 տոկոսով ձայներով կհաղթի ընդդիմությունը ընտրություններում։
Հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է քաղաքական ուժերի վարկանիշներին վերաբերող հարցման արդյունքները։
Մասնավորապես, Նավասարդյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հավաքելու է ձայների 16․4 %-ը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 15․2 %-ը, ԲՀԿ-ի օգտին կքվեարկի 8․8%, «Միասնության Թևերի» օգտին՝ 6․2%-ը:
«Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների 3.2 %-ը, «Լուսավոր Հայաստան» -ի օգտին՝ 3.1 %-ը, «Նոր ուժ» կուսակցության 2.1%-ը, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության՝ 2 %-ը, «Հանրապետություն» կուսակցության՝ 1.5 %-ը, Հայ ազգային կոնգրեսի օգտին՝ 0.3%-ը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցության օգտին՝ 0.2 %-ը։
Հարցումները իրականացվել են հունիսի 2-3-ը, և ներառված չեն մեծ բանավեճից հետո եղած արդյունքները։ Այնուամենայնիվ, Նավասարդյանի խոսքով, դա էական ազդեցություն չի ունենա ընտրությունների արդյունքների վրա, սակայն կարող է լինել 1-2%-ի փոփոխություն։