«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը ասուլիս է հրավիրել․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊետական մարմինների բաց աղբյուրներից 846 հասցե ենք վերհանել և պարզել, որ մեկ հասցեի վրա ընդհուպ մինչև 303 մարդ է հաշվառված եղել, ասաց Գոհար Մելոյանը։
«Օրինակ` մեկում 174 մարդ է գրանցված, մյուսում` նույնիսկ 183, անգամ 302 և այսպես շարունակ: Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել նաև, որ իրենց բնակարաններում իրենց անծանոթ անձինք են քվեարկած եղել։ Արդյունքում ահռելի թվաքանակ է դառնում։ Այս ամենի վերաբերյալ ոչ մի պատշաճ մեկնաբանություն չի տրվել»,–ասուլիսին ասաց «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածուն:
Նա նշեց, որ նաև արձանագրումներ ունեն, որ մարդիկ ընտրատեղամաս են եկել ծոցագրպանում 16 համար քվեաթերթիկով: Նաև, որ բազմաթիվ արցախցիներ, որոնք արդեն իսկ ստացել են ՀՀ քաղաքացիություն ու հաշվառված էին, գնացել են ընտրատեղամաս և պարզել, որ հաշվառման ցուցակներից հանված են, իսկ ոստիկանության անձնագրային բաժինը հրաժարվել է օգնել, արդյունքում մարդիկ զրկվել են ընտրության իրավունքից։
Նախընտրական փուլում «Ուժեղ Հայաստանից» մոտ 700 հոգի է ձերբակալվել, ասաց ՄԵլոյանը։
«Այդ թվում տարեց կանանց, ովքեր եկել ու գրանցվել էին որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, առավոտյան մտնում են մարդկանց տուն, բերման ենթարկում՝ բացառապես ահաբեկելու նպատակով, տանում հարցաքննում, բաց թողնում»,- ասաց Մելոյանը, ընդգծելով, թե նպատակը «հատկապես գյուղական համայնքներում վախի մթնոլորտ ձևավորելն էր»:
Իշխող ուժից ավելի վաղ հայտարարել էին, որ որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող, ձերբակալվում են նրանք, ովքեր անօրինականություններ են թույլ տվել, ասաց նա։