Բացել լրահոսը Փակել լրահոսը
727904901_2073752413209491_2171795365537460722_n
A A
Պաշտոնական

Նոր նշանակումներ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։
 
Արժանապատիվ Տ. Անանիա քահանա Անտոնյանը ծառայության է կոչվել Ուկրաինայի հայոց թեմում։ Արժանապատիվ Տ. Վահան քահանա Զաքարյանը ծառայության է նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում։
 
Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Հարությունյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում։ Արժանապատիվ Տ. Մուշեղ քահանա Ավագյանը ծառայության է նշանակվել Արգենտինայի հայոց թեմում։