Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՆԳՆ-ջրափրկարարներին-հաջողվել-է-փրկել-22-ամյա-երիտասարդի-կյանքը-1-1024x683
A A
Պաշտոնական

Ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը

Հուլիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողների օպերատիվ, համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ փրկվել է Սևանա լճում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը։

Լողանշաններն անցնելուց հետո երիտասարդը հայտնվել էր ջրի տակ։ Փրկարարները նրան դուրս են բերել ափ, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն և տեղափոխել բուժհաստատություն։