Բացել լրահոսը Փակել լրահոսը
760147098_1306437914676392_7592532091320181000_n
A A
Պաշտոնական

ՀՀ ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են․

ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող ապրանքատեսակների ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /30.07.2026, N 1098-Ն/։
 
 Որոշման ընդունումը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
 
Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակը, որը պայմանավորված է ներմուծվող արտադրանքի զգալի ծավալներով և տեղական արտադրության իրացման և արտահանման դժվարություններով, հանգեցրել է լոլիկի մթերման պահանջարկի նվազմանը և շուկայի անհավասարակշռությանը՝ բացասաբար անդրադառնալով գյուղատնտեսական արտադրողների գործունեության վրա և ստեղծելով ֆորս-մաժորային իրավիճակ։
Որոշմամբ ս․թ․ օգոստոսի 3-ից 6 ամիս ժամկետով արգելք կսահմանվի Հայաստանի Հանրապետության տարածք (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների ներմուծման վրա։