A
A
Նուռնուս բնակավայրում ավարտվում են ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի կառուցման շինաշխատանքները
Աջակցիր «Ա1+»-ինՆուռնուս բնակավայրում ավարտվում են ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի կառուցման շինարարական աշխատանքները։ Անցկացվել է շուրջ 1162 գծամետր երկարությամբ նոր խողովակաշար։ Այս մասին տեղեկացնում են Բյուրեղավանի համայնքապետարանից:
Այսօրվա այցի ընթացքում համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը դրական է գնահատել իրականացված աշխատանքների որակը և շեշտել, որ նույն արդյունավետությամբ պետք է շարունակել՝ ծրագիրը նախատեսված ժամկետում ավարտին հասցնելու համար։
Նախագիծն իրականացվում է Մասնակցային բյուջետավորման շրջանակներում։