Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երկու նորություն ԵՄ շուկա արտահանողների համար, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ․ Դավիթ Պիպոյան (տեսանյութ)

Ինչ պետք է անի հայ արտադրողը, որպեսզի հայկական բերքը անխոչնդոտ իրացնի եվրոպական շուկայում։  Ըստ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի՝   հայկական արտադրանքի՝ հատկապես մրգի եւ բանջարեղենի մեջ, ծանր մետաղների առկայությունը հազվադեպ է․ չնայած հատուկենտ ինչ- որ խնդիրներ լինում են։

«Ինչը, իհարկե, ուրախալի նորություն է, բայց թունաքիմիկատների առումով, ցավոք սրտի, պետք է նշեմ, որ շատ հաճախ հանդիպում են խախտումներ եւ բուսաբուծական մթերքում հայտնաբերվում է Եվրոպական միությունում արգելված թունաքիմիկատներ»,- «Ա1+»-ին ասաց Դավիթ Պիպոյանը։

«Եթե երկրում շրջանառվում է ԵՄ-ում արգելված թունաքիմիկատ, որը մատչելի է և արդյունավետ, տնտեսվարողները շարունակելու են օգտագործել դա: Սակայն ԵՄ սահմանային հսկիչ կետերում մեկ խախտման հայտնաբերումը բերում է տվյալ երկրից արտահանվող ողջ արտադրանքի նկատմամբ հսկողության խստացման»,- ասաց Պիպոյանը:

Մանրամասները՝  տեսանյութում