Այդ հատվածում հայ-ադրբեջանական սահմանն անցնում է թունելի միջով․ Հ․Գևորգյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Չգիտենք, թե ինչպես պետք է լուծվի հայ-ադրբեջանական սահմանի հարցն այդ հատվածու,մ, այն թունելի միջով է անցնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով հայկական երկաթուղուն ու ԹՐԻՓՓ-ի կառուցմանը։
Բանն այնն է, որ Մեղրիում երկաթգծի որոշ մասեր անցնում են թունելային կամ կիսաթունելային հատվածներով։ Եվ հայ-ադրբեջանական սահմանն այդ հատվածում անցնում է ժայռերի վրայով, որոնց ներքևում հենց այն թունելն է, որտեղով ժամանակին անցել է Նախիջևան գնացող երկաթգիծը։ Հիմա, երբ այնտեղ պետք է մեկնարկի ԹՐԻՓՓ-ի կառուցումը և Ադրբեջանի հետ սահմանի զատումը, հարց է առաջանում, թե ինչպես սահմանազատել այդ հատվածը։ Հայկ Գևորգյանը նաև ասում է, թեև տարիներ առաջ քանդված երկաթգծերի ենթակառուցվածքները կան, դրանք բավարար չէ նորը կառուցելու համար՝ տեղ-տեղ պետք է ճանապարհը լայնացվի, ժայռերը պայթեցվեն։
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ԹՐԻՓՓ-ի կառուցումից հետո կամ առհասարակ ում համակարգման ներքո պետք է լինեն հայկական երկաթուղիները՝ տնտեսական մեկնաբանն ասում է, պետք է այդ հարցը լուծենք՝ հենվելով ՀՀ շահերի վրա։ «Եթե մեր շահերը պահանջում են, որ ՌԴ-ի հետ պետք է դադարեցվի երկաթգծի կոնցենսիոն պայմանագիրը, ուրեմն պիտի դադարեցվի»,- կարճ պատասխանեց նա։
Խոսելով էներգետիկ ոլորտի մասին՝ Հայկ Գևորգյանն ասում է, որ նոր ատոմակայանը չպետք է կառուցի Ռուսաստանը։ Իսկ եթե այդ երկիրը թանկացնի գազը, ապա «Գազպրոմ-Արմենիան» ժամերի ընթացքում պետք է զրկվի մեր երկրի գազամատակարարը լինելու հնարավորությունից, և ամբողջ տնտեսությունն անցնում է Հայաստանին։
Հայկ Գևորգյանը նաև հիշեցնում է, որ ՀՀ և ՌԴ էներգետիկ նպատակները 180 աստիճանով տարբերվում են․ «2017թ․ Պուտինի ստորագրությամբ ընդունվել է ՌԴ տնտեսական անվտանգության ռազմավարությունը, որտեղ գրված է, որ աշխարհում այլընտրանքային էներգետիկանի զարգացումը սպառնալիք է ՌԴ տնտեսությաՆը։ Այսինքն եթե մենք այսօր արևային կայաններ ենք դնում, դա սպառնալիք է ՌԴ տնտեսությոնը։ Եթե նայենք, թե որքան արևային կայաններ կային մինչև 2018թ․, և հետո մենք ինչպ արագ զարգացրեցինք, կտեսնենք, թե ինչու մինչև հիմա Հայաստանում արևային էներգետիկան չէր զարգանում»։
Մանրամասները՝ տեսանյութում։