Խոշորները վճարել են20.9 մլրդ. դրամ
Սեպտեմբերի մեկի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 86.5 մլրդ դրամ գերավճար, այդ թվում' ավելացված արժեքի հարկի գծով' 52.0 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն' 12.6 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի օգոստոս ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1794.4 մլն դրամի չափով:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել "Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները" համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի:
Համաձայն այդ վերլուծության պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի օգոստոս ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 20.9 մլրդ. դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի օգոստոս ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 58.5 %-ը:
2011թ.-ի օգոստոսին հարկային մարմնի կողմից կատարվել են 62 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 139.3 մլն դրամի չափով: