Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՊՀ ազատ տնտեսական գոտու համաձայնագիրը պատմական է» (տեսանյութ)

Տնտեսություն
71c98bc08621f91a7e7de3b105c06605

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր պատմական նշանակության համարեց Սանկտ-Պետերբուրգում օրերս ստորագրված ԱՊՀ անդամ-երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը, որի վրա մեր մասնագետներն աշխատում են դեռ 1993-ից։

«Ստեղծվում են միասնական կանոններ՝ լիցենզավորման, կոդավորման և այլն, որոնք առկա են ստորագրված փաստաթղթում։ Սրա արդյունքում որևէ երկիր այլևս միակողմանիորեն չի կարող սահմանափակումներ ստեղծել այլ երկրների տնտեսվարող սուբյեկտների համար»,- տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի համոզմամբ, այս համաձայնագրով ԱՊՀ երկրներում մեր տնտեսական համագործակցությունն էլ ավելի է կանոնակարգվելու:

«Հնարավորություն է ստեղծվում մեր ընկերությունների համար անարգել, առանց մաքս վճարելու մուտք գործել անդամ երկրների մաքսային տարածքներ, այսինքն` արտահանման խթանմանն ուղղված եւս մեկ քայլ»,- նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Անդրադառնալով այն կարծիքներին, ըստ որոնց՝ համաձայնագիրը բազմաթիվ բացասական հետեւանքներ կարող է թողնել, Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն էլ հավաստիացրեց՝ «Մենք ուղղակի պետք է տեսնենք, թե ո՞ր երկրներից ենք ավելի շատ ապարանքներ ներմուծում եւ արտահանում»:

Նա նշեց, որ հայկական կողմին ավելի շատ հետաքրքրում է առանց մաքսատուրքի տեղական ապրանքների արտահանումը: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա պարոն Ալավերդյանի համոզմամբ, ԱՊՀ-ն այս առումով որոշիչ դեր չի կատարում եւ լուրջ տնտեսական ներգործություն չի ունենա: