A
A
Սրանք ամեն գալիք արհավիրքից առաջ ազատազրկում են նախագահին․ Բագրատ Միկոյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի գրառումը․
Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու, 2008-ին իշխանությունը Նիկոլենց չնվիրելու, 2018-ից հետո Նիկոլի հետ չպայմանավորվելու և սրանց գործած ազգային դավաճանությունը պատժելու մտադրության համար:
Մարդիկ շատ լավ հասկանում են՝ ով և ովքեր են շահառուները:
Մարդիկ մի բան պետք է իմանան՝ արդեն աքսիոմա է, որ սրանք ամեն գալիք արհավիրքից առաջ ազատազրկում են Նախագահին. սպասեք սրանց բերելիք հաջորդ ողբերգությանը: