Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԷԿ-ը կմիանա համակարգին

Տնտեսություն
0c6737ff029c981b4fa8c670d0c46641

ՀԱԷԿ-ում արդեն ավարտվել են սեպտեմբերի 11-ից սկսված պլանային վերանորոգման և վերալիցքավորման աշխատանքները: Այժմ ընթանում են փորձարկումները, որից հետո կայանը կմիանա համակարգին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունը։

Հիշեցենք, որ համատեղ քննարկումների արդյունքում այսօր որոշվել է Ատոմային էլեկտրակայանի ծախսերի օպտիմալացման արդյունքում տնտեսվող գումարներն ուղղել ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի միջին աշխատավարձի 10 տոկոսի բարձրացմանը։
Աշխատակիցները ավելին էին պահանջում։