Բացել լրահոսը Փակել լրահոսը
_13A8187
A A
Պաշտոնական

Վարչապետը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը։

 

Վարչապետը շրջել է գրասենյակով, ծանոթացել՝ ստեղծված պայմաններին, բանկի կողմից մատուցվող ծառայություններին։

 

Գրասենյակը կառուցել է իտալական «Ռենկո» ընկերությունը։ Շենքը համապատասխանում է LEED միջազգային սերտիֆիկացմանը, պահպանվել են բնապահպանական բոլոր կանոնները՝ ջրի և էներգիայի խնայողությունից մինչև օդի որակ ու կանաչ գոտիների ստեղծում։ Այն զբաղեցնում է շուրջ 14650 քառակուսի մետր տարածք, նախատեսված է ավելի քան 1000 աշխատակցի համար։

 

Միջոցառման շրջանակում բացվել է նաև Ակբա բանկի առաջին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին նվիրված հուշատախտակը։