A
A
Եվրոպացիները «Արզնի» կխմեն
«Արզնի» հանքային ջուրը ստացել է վկայական, համաձայն որի «Arzni Group» ընկերությունը ձեռք է բերել իրավունք` արտահանելու ապրանքանիշը ԵՄ երկրներ: Այս մասին տեղեկացնում է ընկերության մամլո ծառայությունը։
«Մեզ համար պատիվ է ներկայացնել հայկական արտադրանքը և հայկական ջրի յուրահատուկ համը Եվրոպայում: Մոտ ժամանակներս նախատեսում ենք սկսել Արզնի հանքային ջրի արտահանումը ԵՄ »,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ալիկ Խաչիկյանը: