Նախկին քաղաքապետի գործը կասեցվել է
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի գործով քաղաքացիական վարույթը կասեցվել է։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը նշանակել կրկնակի ձեռագրաբանական և փաստաթղթաբանական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարել ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ին։
1․Ի՞նչ վաղեմություն ունեն (երբ են կատարվել) Երվանդ Զախարյանի 1996 թվականի հուլիսի 10-ի տարեթիվը կրող ստացականի ձեռագիր գրառումները, այդ թվում՝ ստորագրությունները:
2․ Արդյո՞ք ստորագրությունները կատարված են Երվանդ Զախարյանի և Էդուարդ Շահինյանի կողմից:
3․ Փաստաթուղթը կազմվել է արդյո՞ք կազմման ամսաթվին 1996 թվականին, թե՝ ոչ։
4․Ի՞նչ վաղեմություն ունի թուղթը, որի վրա կատարված են գրառումները:
Այս հարցերի պատասխանները պետք է տան փորձագետները։
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, այս միջնորդությունը դատարան է ներկայացրել հայցվոր կողմը՝ դատախազությունը։
Այս գործով փորձաքննություն անելու միջնորդություն մեկ անգամ էլ ներկայացրել էր պատասխանող կողմը։ Սակայն փորձագետի տված պատասխանները չեն բավարարել Գլխավոր դատախազությանը։
Հիշեցնենք, որ Երվանդ Զախարյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Գլխավոր դատախազությունը Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարանից պահանջում է ավելի քան 2 մլրդ դրամի գույք, այդ թվում Չեխիայում եւ 2 մլրդ 400 մլն դրամ: