Բացել լրահոսը Փակել լրահոսը
images
A A
Պաշտոնական

39 միլիոն 750 հազար դրամ՝ սնանկության գործերով կառավարիչներին

Անվճարունակության գործերով կառավարիչներին մատուցած ծառայությունների դիմաց վճարելու համար անհրաժեշտ է լրացուցիչ գումար։ Խնդիրը կայանում է նրանում, որ փոխհատուցումների նպատակով 2026 թվականին նախատեսվել է 85,000.0 հազ. դրամ՝ 1133 սնանկության գործի համար:

Տարվա ընթացքում, սակայն, Արդարադատության նախարարությունն արդեն իսկ վճարվել է 1166 գործով փոխհատուցում: Իսկ օգոստոս ամսվա դրությամբ ծախսը կազմել է 84 մլն 500 հազար դրամ, սակայն նախարարությունում անվճարունակության գործերով կառավարիչներից սեպտեմբեր ամսին արդեն ստացվել են դիմումներ՝ 243 սնանկության գործի դիմաց փոխհատուցում ստանալու համար, որի համար անհրաժեշտ է 17 մլն 730 հազար դրամ: Մինչև տարեվերջ նախատեսվում է, որ սնանկության գործերի քանակը կավելանա եւս 287-ով /ընդամենը` 530 գործ/։

Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նախագծի ընդունման դեպքում 2026 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 39 մլն 750․000 դրամով: