Վարկը դեռ չեն տրամադրել
Հայկական կողմից ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամին ներկայացված հայտը դեռևս քննարկման փուլում է, և հայտը բավարարելու հետ կապված որևէ պաշտոնական որոշում կայացված չէ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այսօր արձագանքել է ռուսական «Իզվեստիա» պարբերականի հրապարակմանը։
Հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարության իր աղբյուրին` թերթը գրել էր, թե Ռուսաստանը համաձայնել է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտի» համար Հայաստանին 400 մլն վարկ հատկացնել:
Նախարարությունը նաեւ հայտնում է, որ. «Քննարկման փուլում են նաև վարկի չափը և պայմանները»: ՀՀ ֆինանսների նախարարությունն այս մասին տեղեկացրել էր նաև «Իզվեստիա» թերթին:
Հայտի հետ կապված վերջնական որոշում կկայացվի ԵվրԱզԷՍ-ի հերթական նիստի ընթացքում:
Հիշեցնենք, որ թերթը գրել էր, որ վարկի դիմաց գործարանի 100 տոկոս բաժնետոմսերը պետք է կոնսոլիդացվեն ՀՀ կառավարության ձեռքում։