Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիվա ՀՆԱ կամ գոյատեւման բյուջե (տեսանյութ)

Տնտեսություն
e623dadf91f69fbbc57351d91883b126

2012թ. պետբյուջեն կլինի կայունությունից անցում դեպի տնտեսական աճ: Այս մասին այսօր Ազգային ժողովում «2012թ. Պետբյուջե»-ի նախագծի քննարկման ընթացքում:

Վարչապետը նշեց, որ պետբյուջեում եկամուտների ցուցանիշները կլինեն 937մլրդ դրամ, դեֆիցիտը` 132 մլրդ, ծախսերի գծով` մեկ մլրդ 69 մլն դրամ: 2012թ.-ի եկամուտների ցուցանիշները, ըստ նրա, 2011-ի համեմատ, գերազանցում են 62 մրլդ դրամով, իսկ ծախսային մասը` 46 մրլդ դրամով:

Հաշվի առնելով, որ նախատեսվում է կրճատել դեֆիցիտը, վարչապետի ասելով, ծախսերը կավելանան միայն շուրջ 101 մլրդ դրամ հարկային մուտքերի հաշվին: «Այս դեպքում մի կողմից շեշտը դնելու ենք վարչարարության բարելավման, մյուս կողմից` օրենսդրական փոփոխությունների վրա, որոնք կընդլայնեն հարկային բազան եւ կխթանեն տնտեսական աճը»,- վստահեցրեց Տիգրան Սարգսյանը: 2012թ. վերադառնալով երեք տոկոսանոց դեֆիցիտին, վարչապետի խոսքերով, մենք ի վիճակի կլինենք ծախսել այնքան, որքան ի վիճակի կլինենք հավաքագրել եկամուտներ:

ՀՆԱ-ի աճի ցածր ցուցանիշը` 4,2 տոկոս, սահմանելիս, կառավարությունը հաշվի է առել արտաքին մարտահրավերները եւ միջազգային կառույցների գնահատականները: «Մեզ համար էական նշանակություն ունի եւ մենք հաշվի ենք առել ՌԴ տնտեսական ցուցանիշները եւ կանխատեսումները»,- նշեց վարչապետը:

Պետբյուջեի նախագծով՝ 7,5 տոկոսով աճելու է արդյունաբերությունը եւ հիմնական շեշտադրումները կլինեն 11 ճյուղերի վրա, որոնցից՝ կոնյակագործության, դեղագործության եւ ճշգրիտ սարքավորումների ոլորտում կառավարությունն արդեն ունի ռազմավարություն եւ կարող է մեծացնել ներդրման ծավալները:

Կառավարության ղեկավարը հավաստիացնում է, որ 2012-ին շինարարության ոլորտում կդադարի անկումը եւ կլինի 5 տոկոսանոց աճ: Ինչ վերաբերում է բիզնես միջավայրի բարելավմանը, ապա հիմնականում բարենպաստ պայմաններ են ստեղծվելու փոքր եւ միջին բիզնեսի համար. «Հարկային բեռը կավելացնենք այն ոլորտներում, որտեղ կան եկամուտներ, որոնք կարող ենք նաեւ պատշաճ ձեւով հարկել»,- նշեց վարչապետը: ՓՄՁ-երից հարկային բեռի թեթեւացման դեպքում, ըստ նրա, շեշտադրումները տեղափոխվելու են խոշոր բիզնես, որտեղ կլինեն խստացումներ, իսկ լրացուցիչ շահույթի դեպքում` ֆինանսական լրացուցիչ մուտքեր պետբյուջե:

Առաջին անգամ կիրառվելու է շքեղության հարկը. «Այն ավտոմեքենաները, որոնց արժեքը գերազանցում է 90 հազար ԱՄՆ դոլարը, էապես կավելացվի դրանց դրույքաչափը եւ, մեր կարծիքով, սա եւս արդարացված մոտեցում է ու հնարավորություն կտա մեզ մեկ մլրդ դրամ ավելի հարկեր ավելացնել բյուջեում»,- նկատեց Տիգրան Սարգսյանը:

Գալիք տարվա բյուջեի շահերից ելնելով, 50 տոկսով կավելանա նաեւ թանկարժեք ալկոհոլային խմիչքներից գանձվող հարկը:

Ի դեպ՝ «Ժառանգությունը» բյուջեն գնահատել է որպես գոյատեւման։