2012-ին աշխատավարձերը չեն բարձրացնի (տեսանյութ)
2012-ին Կառավարության սոցիալտնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է լինելու մակրոտնտեսական կայունության պահպանմանը: Կպահպանվեն նաեւ աշխատավարձերի չափերը՝ բարձրացումներ չեն լինի: Դա հատկապես վերաբերում է ուժային կառույցներին:
Ազգային Անվտանգության ծառայությանը պետբյուջեով կտրամադրվի 11.6 մլրդ գումար, որը 2010թ.-ի համեմատ 702 մլն դրամով ավելի է: Իսկ Ոստիկանությանը 2012թ. պետբյուջեով նախատեսված է 25 մլրդ-ից 721 մլն դրամ, որը 1,55 մլրդ դրամով ավելի է 2011թ.-ի համեմատությամբ:
Այս գումարները նախատեսվում է 24 մլրդ դրամով ծախսել հասարակական կարգի պահպանման, 173 մլն դրամով անձնագրերի բլանկների տպագրման, 248 մլն-ական դրամ խորհրդարանական ու ՏԻՄ ընտրությունների համար եւ այլն: Պետբյուջեի նախագծի քննարկման մասնակիցները արձանագրեցին, որ ԱՊՀ երկրներում հայրենի ոստիկանության աշխատավարձերն ամենացածրն են:
Ինչ վերաբերում է 101 մլրդ դրամով ավելի հարկային մուտքերին, ապա այդ խիստ մտահոգում է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:
«Գերավճարների հաշվին չի կարելի հարկային եկամուտներ ապահովել եւ մինչեւ հիմա մենք նախկինում կուտակված գերավճարներից մաքրվում ենք»,- ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Նա վստահեցրեց, որ ՊԵԿ-ը ընդհանրապես ցանկություն չունի անհանգստացնելու ՓՄՁ-երին:
Գագիկ Խաչատրյանի համոզմամբ, հարկային եկամուտների 82 տոկոսը պետք է գանձվի 3000 խոշոր ձեռնարկություններից։