A
A
ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Օդի ջերմաստիճանի անսպասելի բարձրացման արդյունքում սկսված ձնհալն առաջացրել է Արագած լեռան մերձակայքում գտնվող գյուղերի հեղեղման վտանգ։
Սելավն արդեն ողողել է Արագածոտնի մարզի Նորաշեն, Գեղադիր, Գետաձոր, Ամրի Թազա, Սանգյառ գյուղերը։
Օդի ջերմաստիճանի բարձրացում է սպասվում նաեւ առաջիկա 2 օրերի ընթացքում, որից հետո կգրանցվի նվազում։ Նշված գյուղերի բնակիչների մտավախությունը, սակայն, կապված է հարավից փչող տաք քամու հետ, ինչը կարող է նպաստել ձնհալի ուժեղացմանը։
Տեղերում այսօր ուսումնասիրություններ էր կատարում կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության աշխատախումբը։