«Արմֆուդ»-ը դիմում է դատարան
«Էյ-Էս-Բի-Սոֆտ» ՍՊԸ-ի՝ «Արմֆուդ» ընկերության տնօրեն Բորիս Սողոմոնյանը և նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն դիմելու են դատարան:
Նրանք պահանջում են անվավեր ճանաչել արտադրական գործունեության կասեցման մասին որոշումը,որը կայացրել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։
Նրանք այսօր հրավիրված ասուլիսում ասել են, թե կաթի մեջ ստաֆիլակոկ բակտերիայի հայտնաբերման վերաբերյալ ԳՆ հայտարարություններն անհիմն են։
Ըստ Բորիս Սողոմոնյանի՝ իրենք կաթը ստուգման են ներկայացրել նաև առողջապահության նախարարության լաբորատորիայում, որը հերքել է ստաֆիլակոկի առկայությունը:
Հիշեցնենք, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը «Էյ-Էս-Բի-Սոֆտ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը արգելելու մասին որոշում կայացրել էր «վտանգավոր սննդամթերքի թողարկումը բացառելու նպատակով»։
Հայտնաբերված խախտումների համար հարուցվել է վարչական վարույթ, եւ տնտեսվարողին տրվել է հանձնարարական՝ սահմանված ժամկետում հայտնաբերված թերությունները վերացնելու համար: