Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՀ-ն 6 տարուց միասնական արժո՞ւյթ կունենա

Տնտեսություն
398b2f10399b84cef8ba4cf5c7b93aae

ԱՊՀ Ֆինանսա-բանկային խորհուրդը (ՖԲԽ) կանխատեսում է Համագործակցության երկրների տարածում միասնական արժութային տարածության ստեղծումը մինչեւ 2017 թվականը: Այս մասին Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների միջազգային բանկային կոնֆերանսի շրջանակներում հայտարարել է ԱՊՀ երկրների ՖԲԽ նախագահ, ՎՏԲ բանկի կառավարման նախագահ Անդրեյ Կոստինը. հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Կոստինի խոսքերով, ԱՊՀ գործադիր կոմիտեն արդեն մշակել է արժութային ոլորտում մինչեւ 2017 թվականը ԱՊՀ երկրների միջեւ համագործակցության եւ համակարգման հայեցակարգն ու ծրագիրը:

«Միասնական արժութի տարածության ստեղծումը փուլային գործընթաց է: Նախ` պետք է ստեղծել ազգային արժույթների փոխհաշվարկի համակարգ եւ որպես շարունակություն` միասնական արժույթ», - ասել է Կոստինը: Նա շեշտել է, որ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միությունը եւ Միասնական տնտեսական տարածությունը (երեք երկրների տնտեսական ինտեգրացիայի նախագիծը) «կստիպեն արագացնել այս գործընթացը»: