Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականները կհավաքվեն «Թումո»-ում

Տնտեսություն
c419c051c3876a9ec3b97bf872a18f56

Ինչպիսի՞ն է լինելու երկրի ռազմավարությունը տնտեսական և արդյունաբերական խնդիրների հարցում:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը կազմել է փաստաթուղթ՝ նվիրված երկրի արդյունաբերական խնդիրներին: Հայաստանի արդյունաբերական զարգացման ռազմավարությամբ ծրագրվում է 2015 թվականին արտահանման ծավալները ներկայի 1,7 մլրդ դոլարի փոխարեն հասցնել 3,5 մլրդի, իսկ 2020-ին՝ 5-6 մլրդ դոլարի:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր ներկայացրել է այդ փաստաթուղթը՝ նշելով, որ ընտրել են արդյունաբերության գերակա ճյուղերը։

Դրանցից առաջնային ընտրվել են երեքը՝ ճշգրիտ մեքենաշինությունը, դեղագործությունը, սննդի արդյունաբերությունը։

«Այս ոլորտները մեզ համար առաջնային են նախ այն պատճառով, որ դրանք արտահանման տեսանկյունից են կարևոր»,-ասաց Տիգրան Դավթյանը:

Փաստաթղթի քննարկումը տեղի է ունենալու դեկտեմբերի 4-ին «Թումո» կենտրոնում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ։