Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի ցավը՝ հեռացել են երիտասարդ կառուցվածք ունեցողները (տեսանյութ)

Տնտեսություն
d3003c2004601bcf7035934b706ed8d7

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավով է հիշում, թե ովքեր են Հայաստանից հեռացել վերջին 20 տարում։

«Առաջին հերթին մեզ լքել են երիտասարդ կառուցվածք ունեցող միգրանտներ»,- ՀՀԿ տնտեսական սեմինարում հայտարարեց նա։

Վարչապետը հրապարակել է երկիրը լքողների կոնկրետ թիվը` 1 միլիոն 200 հազար մարդ: Նրա տվյալներով, երկրում ընկել է ծնելիության մակարդակը, աղքատները 30 տոկոս են, ծայրահեղ աղքատները` 15: Նա առաջարկում է սոցիալական իրավիճակն աշխուժացնելու իր մոդելը. «Մեզ համար կարեւորագույն խնդիր է միջին խավի ձեւավորումը»

Հիմա մշակում են նոր հայեցակարգ` արտահանումը ուժեղացնելու համար: Մինչ այդ վարչապետը հիշեցնում է` մրցունակ տնտեսության համար պետք է հենվել գիտելիքի վրա, ապրանքներ արտահանելը նորաձեւ չէ։

Տնտեսական սեմինարում վարչապետը հիշեցրեց, որ երկիրը լքած մարդիկ կրթված էին, եւ նրանք կարող էին կարճ ժամանակում դրսում իրենց համար աշխատանք գտնել: