Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է պառկել

Հարցազրույց
c325b16ac3d05bf97ff7754601f450d6

 Հայաստանի ֆուտբոլի երկրպագուներին ակցիայից առաջ  այցելել էր պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը ողջունեց երիտասարդների՝ «Հրազդան» մարզադաշտի տարածքում առեւտրի կենտրոն կառուցելուն դեմ պայքարի նախաձեռնությունը' նշելով, որ ազգային արժեքները պետք է մնան  ազգին:

Այնուհետեւ ՀՖՖ նախագահը պատասխանեց «Ա1+»-ի եւ «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:

-Պարոն Հայրապետյան, ի՞նչ դիրքորոշում ունեք խնդրի նկատմամբ եւ ինչպիսի՞ն են լինելու ձեր հետագա քայլերը:

- Ես կարծում եմ, որ «Հրազդան» մարզադաշտի տարածքում չի կառուցվելու որեւէ բան: Ես ամեն ինչ կանեմ, մինչեւ անգամ կպառկեմ էքսկավատորի տակ: Ոչ մեկը Հրազդանը մեր ձեր ձեռքից չի առնելու։

-Բայց այնտեղ սեփականության խնդիր կա, չէ՞:

-Գիտե՞ք ինչ, այդ սեփականությունը ինձ քիչ է անհանգստացնում: Կարեւորը նպատակին ծառայի, հո ակներ չեն դնելու Հրազդան մարզադաշտը տանեն այլ երկիր:

-Իսկ նման դիրքորոշումը ցույց չի՞ տալիս արդյոք, որ դուք ակնհայտ դեմ եք դուրս գալիս «Հրազդան» մարզադաշտի վարձակալի՝ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի ծրագրերին, չե՞ք վախենում, որ ձեր կուսակցական ընկերները դա ճիշտ չեն ընկալի:  

- Երբ ես ծնվել եմ՝ առաջինը, որ իմ ծնողներն արել են, իմ վախը հանել են։ Ես ընդհանրապես չեմ վախենում: Այո, Աշոտ Աղաբաբյանը իմ կուսակցական ընկերն է, ԱԺ-ում մենք միասին գործընկերներ ենք, ես չեմ կարծում, որ նա այս երկրի մասին չի մտածում, ուղղակի պետք է ավելի ճիշտ մատուցել իրեն: Ես չեմ կարծում, որ կլինի մարդ, որը կուզենա սերունդների առաջ դատապարտվել:

 -Մամուլում գրվել  է, որ ձեր եւ Աշոտ Աղաբաբյանի միջեւ անձնական խնդիրներ կան:

-Իմ եւ Աղաբաբյանի միջեւ ոչ մի հակասություն չկա։ Այո, ես որ պասիվ էի այս ժամանակահատվածում, նաեւ այն էր, որ անձնավորել էին, թե իբր ես մարզադաշտը ուզում եմ խլել: Ժողովուրդ, ես հայտարարում եմ՝ «Հանրապետական» մարզադաշտը տալիս եմ իրեն նվեր, «Հրազդան» մարզադաշտը նույնպես թող մնա իրեն, բայց որեւէ կառույց չկառուցվի, եւ մենք ուղղակի այն օգտագործենք ֆուտբոլի համար: Ես ինքս ցանկություն չունեմ մարզադաշտ ունենալու: Բոլոր սպորտային կառույցները դա ժողովրդինն են:

-Պարոն Աղաբաբյանն ասում է, որ Թուրքիայի հետ հանդիպմանը ոչ մի խնդիր էլ չի առաջացել:

-Այո ճիշտ է ասում, որովհետեւ այդ ժամանակ 18 000 հանդիսական է եղել, իսկ եթե 56 000 եղավ, ի՞նչ ենք անելու:

-Բայց մինչեւ շինարարություն սկսելն այնտեղ անվտանգ է:

 

- Հենց այս պահին միջազգային որեւէ խաղ առանց որեւէ կառույցի չեն կարող անցկացնել: Ամենակարեւոր խնդիրը, որ գոյություն ունի դա տարհանման խնդիրն է, որ մարդկանց անվտանգության հետ է կապված, երկրորդը խոտածածկի  անորակությունը,  լույսերի բացակայությունը, պետք է լինի 1800 լույս, այնինչ 300 հատ կա; Էդ լույսերի ու խոտի հարցը կարելի է լուծել 1-2 ամսում, բարդը տարահանման պրոբլեմն է;

-Իսկ դուք պատրա՞ստ եք մարզադաշտը բերել միջազգային չափանիշների եւ այնտեղ կրկին հանդիպումներ անցկացնել:

- Իհարկե, մենք ներդրումների պատրաստ ենք, «Հրազդան» մարզադաշտը դա անհրաժեշտություն է:

-Իսկ Աշոտ Աղաբաբյանի հետ քննարկե՞լ եք այս խնդիրը:

-Առայժմ, ոչ, մենք այդ հարցով իրար հետ որեւէ քննարկում չենք ունեցել: