Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան գազ չի մտնում

Տնտեսություն
d5330c48fc789b5f8bb2367bf142756b

Այսօր՝ ժամը 10:50-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին այս մասին պաշտոնապես տեղեկացրել է Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը։

Վրացական ընկերությունը նախատեսում է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում:

Վրացական կողմի հավաստմամբ, աշխատանքները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում:

«ՀայՌուսգազարդ»-ի մամլո ծառայությունը փոխանցում է, որ հայ սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների։