Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրանցվել է 85.2 մլրդ դրամ գերավճար

Տնտեսություն
32810ba8d10f2189a947fb87a125a4af

Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա հոկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 35.3 %-ով և կազմել 76.1 մլրդ դրամ:

Ներմուծման ծավալները աճել են 173 կազմակերպությունների մոտ շուրջ 36.8 մլրդ դրամով և նվազել` 138-ի մոտ համապատասխանաբար 16.9 մլրդ դրամով:
Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն,որը հրապարակել է 440 խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հոկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները։

Արտահանման ծավալները 2011թ.-ի հոկտեմբերին կազմել է 28.7 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 22.4 մլրդ դրամի փոխարեն, այսինքն՝ ավել է 6.4 մլրդ դրամով:

Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի հոկտեմբեր ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 20.3 մլրդ. դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի հոկտեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 56.5 %-ը:

Ըստ ՊՈԿ-ի՝ նոյեմբերի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 85.2 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 55.6 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 17.2 մլրդ դրամ:

Բացի այդ, 2011թ.-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 2158.1 մլն դրամի չափով: