Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՄՊՊՀ-ն զգուշացնում է՝ տուգանելու է

Տնտեսություն
d31eb1bb0fdd18de6a351a69a855f53b

ՏՄՊՊՀ-ն միայնակ չի կարող լուծել մրցակցության ոլորտի խնդիրները: Այսօր հայտարարել է Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ Ըստ նրա՝ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է մնացած բոլոր պետական մարմիների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ մրցակցության ոլորտի բազմաթիվ հարցերի առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում:

Հանձնաժողովի նախագահը խոստանում է, որ հաջորդ տարվա ընթացքում առաջնահերթը նորից լինելու են մրցակցության ոլորտի այն խնդիրները, որոնք սպառողների շահերին մեծ վնաս են հասցնում։

Բայց լինելու են նաև միանգամայն նոր ուղղություններ, որոնք խոչընդոտում են այսօր բիզնեսի զարգացմանը, օրինակ՝ պետական գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնություների հայտնաբերումը և մանրածախ առևտրի ոլորտում մուտքի խոչընդոտների բացահայտումը և դրանց վերացումը:

Արտակ Շաբոյանը անցնող տարին իր ղեկավարած կառույցի համար արդյունավետ գնահատեց, քանի որ բազմաթիվ խնդիրներ են բացահայտվել և չարաշահումների դեպքում համապատասխան պատասխանատվության միջոցներ են կիրառվել:

2011թ.-ին ՏՄՊՊՀ-ն կայացրել է հակամրցակցային գործողությունների համար պատասխանատվության միջոցներ կիրառելու 198 որոշում՝ 2010թ համեմատ 92-ով ավել։
Այս տարի սահմանվել է 375 մլն. դրամի չափով տուգանք: 2010թ.-ին նշանակվել է 36.5 մլն., իսկ դրա նախորդ տարիներին` տարեկան 9-10 մլն. դրամի չափով տուգանք:

Այս պահի դրությամբ արդեն գանձվել է 177 մլն. դրամի չափով տուգանք, որն անհամեմատ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը (2010թ.-ին գանձվել է 22.5 մլն. դրամ, դրա նախորդ տարիներին տարեկան գրեթե 3 մլն.դրամ):