Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղերի տակ հանքեր կան, իսկ մարդիկ ագահ են (տեսանյութ)

Տնտեսություն
fd2670305537cf8e8cd091a7f14eb26d

Հայաստանի կառավարության որոշման համաձայն, Քաջարան գյուղի և Հայաստան -Իրան միջպետական ճանապարհի շրջական 5 գյուղերի՝ Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, և Չափնիի մերձակայքում գտնվող 500 հեկտար հողատարածքները տրվելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենայի կոմբինատին՝ նոր պղնզահանքը շահագործելու նպատակով:

Խնդրի մասին «Ա1+»-ին իր տեսակետն է հայտնել նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Ըստ նրա, որևէ անհրաժեշտություն չկա հանք արտահանելու համար գյուղեր ու բանակավայրեր ոչնչացնել:

«Պարզապես այդ գյուղերի տակ հարուստ հանքեր կան, իսկ մարդիկ ագահ են»,- ասում է նախկին վարչապետը, հավելելով՝ «իսկ եթե մեր երկրի համար այդքան անհրաժեշտ են այդ հանքերը, ուրեմն թող նախապես գյուղեր կառուցեն, մարդկանց տեղավորեն, հետո ինչքան ուզում են, թող հանքերը շահագործեն»:

Հրանտ Բագրատյանին թեպետ զարմացնում է, բայց նաեւ հասկանալի է այն, որ պետությունն է խառնվում այս խնդրին. «Շրջակա գյուղերի բնակիչների հետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարը կարող էր ինքն անձամբ խոսել, բայց չէ~, պետությունը պիտի խոսի նրանց հետ, քանի որ մարդիկ վախենում են նրանից ու ռիսկ չեն անի չենթարկվել։ Բացի այդ, պետությունը նրանց գրոշներով էլ կվտարի իրենց տներից, ինչը երևի չի հաջողվի օլիգարխին»,- ասում է նա։

ՀՀ նախկին վարչապետը կարծում է, որ բնապահպանական խնդիրների լուծումն այսօր դրված է բնապահպանների ուսերին:

«Այստեղ քաղաքական լուծումներ են պետք, օրենք է պետք, սահմանադրական նորմը պիտի գործի, համաձայն որի, պետական կառավարման մարմիններն իրավունք չունեն բիզնեսով զբաղվելու: Իսկ պետական շահ ասվածը մարզպետն է, վարչապետն է, նախագահն է, օլիգարխներն են: Իսկ մեր երկրում ամեն ինչ նրանց շուրջն է պտտվում միայն»,- մեկնաբանեց Հրանտ Բագրատյանը: