Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորն օգտվեց առիթից (տեսանյութ)

Հասարակություն
1b9b200b26a45b27ffeae12fe7ff156d

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը որոշել է սպա Արտակ Նազարյանի մահվան փաստով հարուցված գործով նիստերը կրկին անցկացնել Տավուշում, ոչ թե Երեւանում։

Նման որրոշում նա կայացրել է այսօր՝ հիմք ընդունելով երեկ դատարանում տեղի ունեցած միջադեպը, երբ վիճաբանություն էր սկսվել ամբաստանյալների եւ վկայի հարազատների միջեւ։

Դատավորի խոսքով` մեղադրյալների և վկաների հիմնական մասը Տավուշի մարզից է, և դատական նիստերը պետք է տեղափոխել մարզ։

Իսկ տուժող կողմը Երեւանից է, եւ Նազարյանների մեծ ջանքերից հետո միայն գործը տեղափոխվեց մայրաքաղաք։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 24-ին ժ. 14-ին՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում:

Զորամասում մահացած Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է սակայն տուժող կողմը նշում է, որ Արտակ Նազարյանին սպանել են:

 Դատական նիստի նման վերջաբանից հետո ամբաստանյալների հարազատները Արտակ Նազարյանի հարազատների հետ շարժվեցին ՀՀ նախագահի նստավայր՝ իրենց բողոքն հայտնելու։  Ի դեպ,  մեղադրյալ Ադիբեկ Հովհաննիսյանի մայրը` Ջավահիր Հովհաննիսյանը նախագահական նստավայրի դիմաց փողոցն անցավ չթույլատրված մասով՝ սպառնալով ընկնել մեքենայի տակ։ Ոստիկանները միջամտեցին՝ նրան փողոցի մեջտեղից դուրս բերելու համար։ Քիչ անց նրա ինքնազգոցողությունը վատացավ.շտապօգնություն  ժամանեց։

Նրանք հեռացել են այնտեղից՝ առանց կոնկրետ պատասխան ստանալու։